Եկեղեցաշեն Տավուշ

Տավուշի մարզը հարուստ է բնական ժառանգությամբ՝ գեղեցիկ հովիտներ, ջրվեժներ, ժայռաբեկորներ, սարավանդներ, բնական ջրամբարներ, քարանձավներ, եզակի ծառատեսակների պուրակներ, էկզոտիկ ծառեր ու թփեր, որոնք տարածաշրջանին տալիս են յուրահատուկ գեղեցկություն և գրավչություն:

ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՎ ՏԱՎՈՒՇ

Տավուշի մարզը հարուստ է բնական ժառանգությամբ՝ գեղեցիկ հովիտներ, ջրվեժներ, ժայռաբեկորներ, սարավանդներ, բաց տարածքներ, բնական ջրամբարներ, քարանձավներ, եզակի ծառատեսակների պուրակներ, էկզոտիկ ծառեր ու թփեր, որոնք տարածաշրջանին տալիս են յուրահատուկ գեղեցկություն և գրավչություն:Մարզը հարուստ է նաև գեղեցիկ պատմաճարտարապետական հուշարձաններով։ Այստեղ հանդիպում են միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և տապանաքարեր։

Ուղևորության կարևորագույն դրվագներ

  • Տեսարժան վայրեր
  • Եկեղեցիներ
  • Քայլարշավ

Մակարավանք կամ Ագռավավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։ Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում է, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։ Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, գավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից։

3 hours

Մորո Ձորո վանք (կամ Մորու ձորի վանք, կամ էլ Ծռվիզի վանք), Հայ առաքելական վանք Հայաստանի Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի հարավարևմտյան ձորակի աջ ափին։ Մատուռը կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։ Ըստ բնագիրներին մատուռի պատերին, վրացի իշխան Գեորգին (1156-1184 թվականներին) ազատել է վանքը հարկերից։ Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորո-Ձորո մատուռը 1980 թվականին ենթարկվել է վերանորոգման։ Այժմ գտնվում է նորմալ վիճակում։Մորո Ձորո վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։ Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։

40 minutes
Նպատակակետ 3 :
Կապտավանք

Կապտավանք, Հայ Առաքելական եկեղեցի Տավուշի մարզի Չինչին գյուղից հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին։ Ընդգրկված է Չինչինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կապտավանքի մասին մատենագրության հիշատակություններ չկան։ Վիմագրությունից հուշարձանի անունը պարզել հնարավոր չէ։ Արձանագրություններում 7 տեղ հիշատակված է «եկեղեցի», մի տեղ «կաթողիկե» և մի տեղ էլ «վանք» բառերը, առանց որևէ անուն տալու։ «Կապտավանք» անվանումը որևէ հիմնավորված բացատրություն չունի։ Այդ անունը ծագել է հուշարձանի քարերի գույնից (կապտագույն բազալտ)։ Ներկայումս վանական համալիրց պահպանվել է միայն եկեղեցին։ Եկեղեցուն կից եղել են ժամատուն և մոտակայքում միաբանության բնակելի շենքեր, իսկ շուրջը՝ գերեզմաններ։

2 hours
Նպատակակետ 4 :
Նոր Վարագավանք

Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3,5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։ Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունը ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը։ Վանական համալիրը եղել է ժամանակին Վահրամյանների հզոր իշխանության հոգևոր կենտրոն։ Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին։ Նոր Վարագավանքի վանական համալիրը երկու եկեղեցիներից, կրկնհարակ տապանատնից, մատուռից և երկու գավիթներից։ Համալիրի գլխավոր կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որն իշխող տեսք ունի ինչպես հուշարձանախմբում, այնպես էլ շրջակա միջավայրում։

45 minutes

Մեկ անձի արժեքը՝ 7000 ՀՀ դրամ

Ուղևորության արժեքը ներառում է

  • Բարձրակարգ տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն
  • Խորտիկներ

Ուղևորության արժեքը չի ներառում

  • Ջուր
  • Սնունդ

Դուք կարող եք ուղարկել ձեր հարցումը ստորև բերված ձևի միջոցով:

Եկեղեցաշեն Տավուշ
Սկսած $20
/ Անձ
  • Մաքուր օդ
  • Տեսարժան վայրեր
  • Արկածային

ՈՒՂԵՂՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐ

  • Իջևան
  • 1 օր
  • 800 մետր
  • Ավտոմեքենա