Մեր նպատակակետերը

Շիրակի մարզը Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մեկն է, որը գտնվում է Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Շրջկենտրոնը Գյումրին է։

Տարածաշրջանի ողջ տարածքը կրում է պատմական հնագույն հետքեր՝ սկսած ուրարտական ժամանակաշրջանից՝ սեպագիր արձանագրություններ, ամրոցներ, դամբարաններ, ժայռաբնակություններ, եկեղեցիներ։

Լոռու մարզն ունի լեռնային լանդշաֆտ՝ համեմատաբար խոնավ կլիմայով։ Հարուստ է գետերով, անտառներով, ալպիական մարգագետիններով, աղբյուրներով, այդ թվում՝ հանքային։

Մարզն աչքի է ընկնում իր հիասքանչ բնությամբ, բնական հուշարձաններով, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, բերդաքաղաքներով, եկեղեցիներով, միջնադարյան կամուրջներով։

Տավուշի մարզը հարուստ է պատմամշակութային հնագույն շինություններով, ձեռագործ ու բնության հուշարձաններով, անտառապատ լեռներով, քարանձավներով, արագահոս գետերով, լճերով։ Վերջիններից ամենագեղեցիկը Պարզ լիճն է՝ շրջապատված խիտ անտառով։ Ծառերն այնքան մոտ են լճին, որ արտացոլվում են նրա մաքուր ջրերում՝ «ներկելով» այն սեզոնների բոլոր գույներով՝ կանաչ, դեղնակարմիր, սպիտակ։