ԻՆՉ Է Armenia Journey Guide

Armenia Journey Guide-ը ճամփորդական ուղղությունների ընտրության և շրջագայությունների պլանավորման առցանց հարթակ է, որի օգնությամբ կարող եք պլանավորել Ձեր ճանապարհորդությունը Հայաստանում՝ ելնելով Ձեր իսկ նախասիրություններից: Այստեղ Դուք ունեք ընտրության լայն հնարավորություն՝ Հայաստանի հյուսիսային շրջանների ավելի քան 100 ուղղություններ, ցերեկային 30 տուրեր (որոնք, ի դեպ, կարող են փոփոխվել ըստ Ձեր ցանկության) և ավելի քան 300 միջոցառումներ: Բոլոր ուղղությունները, տուրերն ու միջոցառումներն ընտրվել են ճամփորդություններ պլանավորող փորձառու մասնագետների կողմից՝ Ձեզ ընձեռելով իդեալական շրջագայությունների հնարավորություն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում: Armenia Journey Guide հարթակը տալիս է ազատություն՝ ընտրելու Ձեր նախընտրած վայրերն ու ժամանցի տեսակները և հաշված րոպեների ընթացքում կազմելու Ձեր ցանկալի երթուղին: Ճամփորդությունների պլանավորման մեր հարթակը եզակի է և ամենահզոր գործիքն է, որը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս պլանավորել իրենց շրջագայությունները և հիանալի էքսկուրսիաներ ունենալ Շիրակում, Լոռիում և Տավուշում:

Ինչու Օգտագործել Armenia Journey Guide-Ը

Մեր հարթակը կօգնի Ձեզ ստեղծել յուրահատուկ և հարմարեցված երթուղիներ՝ ընտրելով լավագույն և հատընտիր տեսարժան ու ժամանցային վայրերը, սննդի կետերը և հանգստի գոտիները: Դուք կարող եք անմիջապես կապվել մեր փորձագետների հետ, ովքեր կօգնեն Ձեզ իրականություն դարձնել Ձեր երազանքի էքսկուրսիան:

100% ՃԿՈՒՆ ՈՒ ՀԱՐՄԱՐԵՑՎՈՂ

ՏԵՂԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

ՈՉ ՄԻ ԹԱՔՆՎԱԾ ՎՃԱՐ

ՄԵՐ ԹԻՄԸ

Մեր ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ