5 ՊԱՏՃԱՌ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եթե մտածում եք, թե ինչ հետաքրքիր զբաղմունք կարելի է գտնել Տավուշում, ապա իմացե՛ք, որ այստեղ միակ սահմանափակումը կարող է լինել Ձեր երևակայությունը: Տավուշում հիանալի դիտարժան վայրեր կան, որոնց համար արժե լինել այստեղ՝ եկեղեցիներ, լճեր և թաքնված ջրվեժներ, ռեստորաններ ու ակտիվ հանգստի կենտրոններ: Նշված վայրերից բացի, տեղանքն ուսումնասիրելու բազմազան հետաքրքիր եղանակներ կան՝ կարող եք մասնակցել խմբային տուրերի, տարբեր բացօթյա միջոցառումների, կամ էլ ինքնուրույն երթուղի կազմել ու շրջագայել:

Այստեղ կարող եք լսել Տավուշի լեգենդներն ու հեքիաթները, տեսնել ժայռերի գագաթներին գտնվող ապշեցուցիչ վանքերն ու բացահայտել թաքնված բնական հուշարձանները: Կարող եք ընտրել բազմաթիվ արշավային արահետներից մեկն ու բարձրանալ լեռներն ու բլուրներն ի վեր, վայելել դեպի Դիլիջանի ազգային պարկ բացվող ֆանտաստիկ տեսարանը, մասնակցել Տավուշի փառատոններին և ճաշել բազմազան ռեստորաններից մեկում:

Դե ինչ, պլանավորե՛ք Ձեր հանգստյան օրը կամ երկարատև հանգիստը՝ օգտվելով Տավուշի տեսարժան վայրերի վերաբերյալ այս հիանալի գաղափարներից:

Ո՞ՒՐ ԳՆԱԼ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Տավուշն ունի անչափ բազմազան վայրեր, որոնք արժե այցելել՝ պատմական վանքերից մինչև հուշարձաններ, ազգային պարկերից մինչև պատվերով կառուցված թանգարաններ և պատկերասրահներ: Եկեղեցիներն ու վանքերը, թանգարաններն ու արգելոցները, ժամանցի վայրերն ու ընտանեկան հանգստի գոտիներն ընդամենը մի քանիսն են հատուկ ուշադրության արժանի վայրերից, որոնք սպասում են ձեզ Տավուշում:

Ի՞ՆՉ ՏԵՍՆԵԼ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Երբ էլ որոշեք այցելել Տավուշ, այստեղ միշտ ինչ-որ նոր բան կգտնեք։ Կարող եք այցելել Տավուշի հիասքանչ եկեղեցիներից կամ թանգարաններից մեկը, ուսումնասիրել խորհրդային ժամանակների ճարտարապետությունը կամ պատմական հուշարձանները, Հին Դիլիջանի համալիրը կամ Ենոքավանի տեսարժան վայրերը:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Երբ խոսվում է այն մասին թե ի՛նչ կարելի է անել այստեղ, միանշանակ պետք է նշել, որ Տավուշը անհավանական վայր է, որը հայտնի է իր փառատոններով և միջոցառումներով, այդ իսկ պատճառով էլ մարդիկ հեռվից գալիս են, որպեսզի մասնակցեն միջոցառումներին: Մեղրի ու Հատապտուղների փառատոնը՝ Բերդում, խորովածի փառատոնը՝ Աղթալայում, «Արվեստների ու արհեստների» միջազգային փառատոնը՝ Դիլիջան քաղաքում. սրանք ընդամենը մի քանիսն են Տավուշում կազմակերպվող տուրիստական միջոցառումներից:

Վերջին փառատոնն անցկացվում է սեպտեմբերին՝ սկսած 2013 թվականից: Միացե՛ք այս բացառիկ հնարավորությանը՝ մեկ օրվա ընթացքում միևնույն վայրում տեսնելու Հայաստանի բոլոր մարզերի արվեստի և արհեստների բացառիկ ցուցանմուշները, այդ թվում՝ գորգարվեստ, ասեղնագործություն, դարբնություն, կերպարվեստ, տիկնիկագործություն, ազգային զարդեր, ազգային տարազներ և այլն: Մասնակցե՛ք վարպետության դասերից մեկին, համտեսե՛ք Տավուշի ավանդական խոհանոցի համեղ ուտեստներն ու դիտե՛ք երգի և պարի համույթների կատարումները:

Այլ անելիքներ: Այցելե՛ք «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն». եղջերուների այս տեղակն անցյալ դարում գտնվում էր անհետացման եզրին և այժմ բուծվում է այս կենտրոնում:

Փորձե՛ք Yell Extreme Park-ի զիփլայնը, եղե՛ք արկածախնդիր Verev Rope պարկում, ականատե՛ս եղեք Դիմաց լեռան հիասքանչ տեսարանին և բացահայտե՛ զարմանալի ջրվեժներն ու քարանձավները:

ՑԵՐԵԿԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻԱՆԱԼԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

Շրջագայությանը միանալը Տավուշն ուսումնասիրելու հիանալի միջոց է. Ընտրե՛ք տրանսպորտը, թեման ու ժամանակահատվածը և վայելե՛ք Ձեր կատարյալ հանգիստը: Տուրերին միանալու դեպքում Դուք կօգտվեք փորձառու զբոսավարների գիտելիքներից, իսկ ինքնուրույն կազմած Էքսկուրսիայի ժամանակ Դուք կկարողանաք շրջել տարածաշրջանում Ձեզ հարմար տեմպերով:

ՈՐՏԵ՞Ղ ՍՆՎԵԼ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Տավուշում սննդի հիանալի վայրեր կան, և իսկապես դժվար է ընտրություն կատարելը, հատկապես, երբ Տավուշ եք այցելել մեկ օրով։ Ցանկացած դեպքում նշենք, որ այստեղ կան գրեթե ցանկացած ճաշակի համապատասխանող ռեստորաններ։

Դուք հավանաբար լսել եք Տավուշի ավանդական խոհանոցի մասին, որը շատ բազմազան է և համեղ, իսկ թարմ կանաչեղենը, ոլոռը, տավարի և խոզի միսը Տավուշի ավանդական խոհանոցի անբաժան մասն են:

Ահա՛ Տավուշի ավանդական ուտեստներից մի քանիսը:

Տավուշի բորանին սիրված և հայտնի ուտեստ է։ Այն պատրաստվում է տավարի մսով, սալորաչրով, շագանակով կամ ընկույզով, սոխով և համեմունքներով։

Տավուշի խաշիլը սիրված նախաճաշ է, որը պատրաստվում է բոված և աղացած ցորենով՝ «փոխիձով», ձեթով, կարելի է ավելացնել մածուն, չոր հաց կամ կաթ։

Բացահայտե՛ք մեր թարմ արտադրանքը, տարածաշրջանի համեղ ուտեստները, ինչպես նաև ռեստորանների, սրճարանների և բարերի անկրկնելի բազմազանությունը Դիլիջանում, Իջևանում և Տավուշի այլ քաղաքներում:

ՈՐՏԵ՞Ղ ՕԹԵՎԱՆԵԼ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Տավուշում՝ Դիլիջանում, Իջևանում, Ենոքավանում և այլուր կգտնեք կացարանների ընտրության լայն հնարավորություն: