5 ՊԱՏՃԱՌ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՍՏԱՑԵ՛Ք ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՌԻՈՒՄ

Արկածներով լի օրերի, համեղ սնվելու վայրերի կամ ուղղակի արտառոց վայրերի փնտրտուքի մե՞ջ եք: Դե ինչ, Դուք ճիշտ տեղում եք: Shamam’s Macarons սրճարանից մինչև Մենձ Էր Քարայրի թանգարան-ռեստորան, Noorik-ում խոհարարության դասերից մինչև հաց պատրաստելը Iris-ում և Boo լեռնային հեծանվավազքից մինչև ձիավարություն և «զիլինգ» (չգիտե՞ք, թե ինչ է «զիլինգըը». սեղմե՛ք ներքևի հղումին): Դուք շատ բան ունեք տեսնելու: Կարճ ասած՝ լավագույնը, որ կարելի է անել Լոռիում։

Եթե արժե տեսնել, ապա մենք Ձեզ կտանք այդ հնարավորությունը

Բացահայտե՛ք Վանաձորի, Լոռու լավագույն իրադարձությունները, դիտարժան վայրերը, ժամանցի ու սննդի օբյեկտները: Ծանոթացե՛ք Լոռիում տեղի ունեցող իրադարձություններին ու վայրերին, որոնք եզակի են և շատ հետաքրքիր:

Երբ խոսքը Հայաստանի մասին է, կարծում եք, թե արդեն ամեն բան տեսե՞լ եք ու ինչ հնարավոր է արե՞լ: Կրկին մտածեք: Հայաստանը և Լոռու մարզը լի են գաղտնի անկյուններով, որոնք կարող եք բացահայտել, եթե ոգեշնչման կարիք ունեք:

Եթե ցանկանում եք Ձեր ժամանակը լցնել առավել արտասովոր իրադարձություններով, ահա՛ թե ինչ ունենք ձեզ համար: Բացահայտե՛ք բոլոր այն հետաքրքիր զբաղմունքները, որոնք հասանելի են Լոռիում:

Լավագույնը, որ կարելի է անել Լոռիում

Armenia Journey Guide-ը Ձեր հավատարիմ ընկերն է Հայաստանում: Մենք անընդհատ թարմացնում ենք մեր տեղեկությունները, որպեսզի կարողանաք վայելել Ձեր նոր արկածները, բացահայտել նոր վայրեր և ունենալ նոր փորձառություններ:

Բացահայտե՛ք Լոռու մարզը մեր կազմած հետաքրքիր ցանկի օգնությամբ, որը կազմել ենք թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ տեղացիների համար:

Լոռիում միշտ անելու շատ բան կա, բայց գեղեցիկ ձմեռային եղանակը այն բոլորովին նոր կողմից է բացահայտում: Բացահայտե՛ք Լոռին մեր ուղեցույցի օգնությամբ և իմացե՛ք ավելի քան 90 վայրերի մասին, որտեղ կարելի է գնալ, տեսնել և վայելել:

ՀԱՅՏՆԻ ՄԵԿՕՐՅԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ ԴԵՊԻ ԼՈՌԻ

Ցանկանում եք փախչել Երևանից և փնտրում եք մեկօրյա ճամփորդություննե՞ր: Լոռին Ձեզ է առաջարկում մի քանի անհավանական ցերեկային տուրեր:

Ընդամենը մի կարճ ճանապարհ մեքենայով, և դուք կհայտնվեք գեղատեսիլ, պատմական վայրերում, հուշարձանների և գեղեցիկ բնապատկերների առջև: Ցանկանում եք հայտնվել լեռներում, անտառներում, գյուղերում կամ մեկ այլ քաղաքի կարևորագույն վայրերո՞ւմ, այստեղ Դուք անշուշտ կունենաք ընտրության բազմազանություն: Եթե մեկ կամ երկու օր ազատ ժամանակ ունեք, ինչո՞ւ չանցկացնեք այն Լոռիում:

ԼՈՌԻՈՒՄ ՍՆՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՅՐԵՐԸ. ՄԵՐ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԵՆԱՍԻՐՎԱԾՆԵՐԸ

Լոռվա ինքնատիպությունը դրսևորվում է նաև իր խոհանոցով՝ դասականներից մինչև ամենաարտասովոր ուտեստները: Ներկայացնենք Լոռիում սնվելու լավագույն վայրերը, որոնք առանձնացվել են Armenia Journey Guide-ի խմբագիրների կողմից:

Լոռվա ավանդական խոհանոցը, պահպանելով հայկական խոհանոցի ավանդույթները, ունի նաև որոշ առանձնահատկություններ. ահա մի քանի ճաշատեսակներ, որոնց մասին պետք է իմանալ նախքան Լոռի այցելելը, որպեսզի իմանաք, թե ինչ պետք է փնտրեք այնտեղի խոհանոցում:

Բացահայտեք ամենահետաքրքիր տարբերակները Քարահունջում, Մառանում և Քեֆոյում: Թուֆենկյան Ձորագետն ունի նաև ռեստորան, որն արժե այցելել։ Այնտեղ առաջարկվում են հիանալի տեղական և հայկական ուտեստներ՝ պահպանված հնագույն բաղադրատոմսերով։

ՈՐՏԵ՞Ղ ՕԹԵՎԱՆԵԼ ԼՈՌԻՈՒՄ

Լոռին առաջարկում է կացարանների մեծ ընտրություն՝ Վանաձորում, Ալավերդիում և այլ քաղաքներում ու գյուղերում: Ալավերդիում գտնվող հինգաստղանի Թուֆենկյան Ձորագետից և Վանաձորում գտնվող նորաբաց շքեղ Forest հյուրանոցից մինչև հարմարավետ մահճակալներով ապահովված և նախաճաշ ներառող վայրեր, ինչպիսիք են MagHay-ը և Iris-ը: Լոռիում ձեզ կպարուրի հարմարավետության և սիրված լինելու զգացումը: